Հաճախ Տրվող Հարցեր (FAQ))
Շրջանային Լսումների Դատական Կատարածուի Գրասենյակի
(OCHO) առջև կայանալիք Ձեր Վարչական Լսումի Մասին
Ինչպե՞ս կարող եմ լսում նշանակել:
Ձեր լսման հայցը և խախտումը կիրառող վարչությանը վճարված տուգանքը (կամ հաստատված ծանր կարգավիճակների զիջումը) ստանալուն պես այդ վարչության ներկայացուցիչը կկապվի OCHO-ի հետ՝ լսման ամսաթիվ նշանակելու համար։ Լսումը նշանակվելուց հետո վարչությունը և (կամ) OCHO-ն ձեզ ծանուցում կուղարկեն լսման ամսաթվի և մանրամասների մասին:
Խնդրում ենք նկատի առնել, որ OCHO-ն չի գանձում տույժեր, չի մշակում ծանր կարգավիճակների համար զիջումներ և չի որոշում՝ արդյոք վարչությունը կընդունի վարչական բողոքարկումը: Բողոքարկելու, տուգանքը վճարելու կամ ծանր կարգավիճակների համար զիջում ստանալու գործընթացը կատարվում է անմիջապես Ձեր և որոշում կայացրած կամ տուգանք կիրառած Շրջանի վարչության միջև։
Վարչական բողոքարկման, վճարման կամ ծանր կարգավիճակների համար զիջման դիմումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար, խնդրում ենք ուսումնասիրել ձեր ծանուցագրում ներառված հրահանգները կամ կապ հաստատել համապատասխան վարչության հետ։ Կոնտակտային տվյալներ և հղումներ ուղիղ դեպի յուրաքանչյուր Վարչության գլխավոր էջը կարող եք գտնել այս FAQ բաժնին կից։
Ի՞նչ է OCHO-ն։
Շրջանային Լսումների Դատական Կատարածուի Գրասենյակը (OCHO) ստեղծվել է Լոս Անջելեսի Շրջանային Իրավախորհրդատուի (Շրջանային Իրավախորհրդատու) Գրասենյակի կազմում՝ անկախ կերպով Լոս Անջելեսի Շրջանի իրավասության տակ գտնվող որոշ կոնկրետ գործերի վերաբերյալ վարչական լսումներ անցկացնելու նպատակով։
Ի՞նչ անել, եթե ցանկանում եմ այլ Դատական Կատարածու։
Դատական Կատարածուն կարող է որոշել անցկացնել նախնական համաժողով՝ լսման օրից առաջ տեղեկատվություն հավաքելու նպատակով։ Նախնական համաժողովի ընթացքում Դատական Կատարածուն կարող է հարցնել ձեր դիրքորոշումը որոշակի հարցերի վերաբերյալ և սահմանել ժամկետներ՝ ապացույցների, վկաների ցուցակների և այլ անհրաժեշտ տեղեկատվության ներկայացման համար՝ արդար և արդյունավետ լսում ապահովելու նպատակով։ Դատական Կատարածուն կարող է նաև հաստատել, որ կողմերը պատրաստ են շարունակել լսման օրը, որոշել՝ լսումը կլինի առցանց, թե
Ի՞նչ է նախնական համաժողովը։
Դուք ունեք հինգ (5) աշխատանքային օր նշանակված Դատական Կատարածուի վերաբերյալ ծանուցումը ստալուց հետո, որպեսզի առանց պատճառ նշելու պահանջեք OCHO-ից նոր Դատական Կատարածուի պատահական նշանակում։ Դուք կարող եք դա անել միայն մեկ անգամ: Բացի այդ, եթե ունեք հատուկ մտահոգություններ՝ Դատական Կատարածուի կողմից արդար լսում անցկացնելու կարողության վերաբերյալ, կարող եք ներկայացնել վերանշանակման պահանջ՝ նշելով համապատասխան պատճառները։
Լսման նոր Դատական Կատարածուի պահանջման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել OCHO-ի Ձևերի բաժինը։ առկա ձևաչափով, և դիտարկել թարգմանիչների, հատուկ հարմարությունների կամ այլ կարիքների վերաբերյալ ներկայացված հարցումները։
նհրաժե՞շտ է ունենալ փաստաբան լսման ժամանակ։
Սովորաբար, խախտումը կայացրած Շրջանային վարչությունը ներկայացվում է փաստաբանի կողմից, սակայն փաստաբանի մասնակցությունը վարչական լսմանը պարտադիր չէ։ Դուք կարող եք ներկայացնել ինքներդ Ձեզ, ունենալ (ոչ փաստաբան)ներկայացուցիչ կամ վարձել փաստաբան Ձեզ ներկայացնելու համար։ Եթե ցանկանում եք, որ Ձեզ ներկայացնի փաստաբան, ապա Դուք եք կրում նրա վարձավճարի պատասխանատվությունը։
Ինչպե՞ս է ընթանալու իմ լսումը։
Ձեր լսումը նման կլինի դատական նիստի, սակայն ավելի քիչ պաշտոնական ձևաչափով։ Այս գործընթացը ներառում է վկաների և իրեղեն ապացույցների (փաստաթղթեր, լուսանկարներ, աուդիո կամ վիդեր ձայնագրություններ) ներկայացում։ Լսմանը նախագահելու է Դատական Կատարածուն, որն աշխատում է Շրջանային Իրավախորհրդատուի գրասենյակում, և ոչ թե խախտման ծանուցագիրը թողարկած Վարչությունում։
Լսման սկզբում Շրջանային վարչությունը կամ նրա փաստաբանը առաջնահերթ կներկայացնեն իրենց գործը՝ ներառյալ ապացույցները, վկաների ցուցմունքները և համապատասխան նյութերը։ Այնուհետև Դուք կարող եք հարցեր տալ վարչության վկաներին։
Շրջանային վարչության կողմից ապացույցների ներկայացումից հետո ձեզ կտրվի հնարավորություն՝ ներկայացնելու ձեր գործը, ներառյալ իրեղեն ապացույցները, լուսանկարները, վկաների ցուցմունքները և այլ համապատասխան ապացույցներ։ Նույնիսկ եթե չունեք նյութեր կամ այլ վկաներ, կարող եք հանդես գալ որպես Ձեր իսկ վկա և ներկայացնել ցանկացած տեղեկություն, որը ցանկանում եք, որ Դատական Կատարածուն հաշվի առնի։ Վարչությունը կամ դրա ներկայացուցիչը կունենան հնարավորություն հարցաքննելու Ձեզ և Ձեր կողմից ներկայացված վկաներին։ Նույնիսկ եթե Դուք
Ձեր լսումը նման կլինի դատական նիստի, սակայն ավելի քիչ պաշտոնական ձևաչափով։ Այս գործընթացը ներառում է վկաների և իրեղեն ապացույցների (փաստաթղթեր, լուսանկարներ, աուդիո կամ վիդեր ձայնագրություններ) ներկայացում։ Լսմանը նախագահելու է Դատական Կատարածուն, որն աշխատում է Շրջանային Իրավախորհրդատուի գրասենյակում, և ոչ թե խախտման ծանուցագիրը թողարկած Վարչությունում։
Լսման սկզբում Շրջանային վարչությունը կամ նրա փաստաբանը առաջնահերթ կներկայացնեն իրենց գործը՝ ներառյալ ապացույցները, վկաների ցուցմունքները և համապատասխան նյութերը։ Այնուհետև Դուք կարող եք հարցեր տալ վարչության վկաներին։
Շրջանային վարչության կողմից ապացույցների ներկայացումից հետո ձեզ կտրվի հնարավորություն՝ ներկայացնելու ձեր գործը, ներառյալ իրեղեն ապացույցները, լուսանկարները, վկաների ցուցմունքները և այլ համապատասխան ապացույցներ։ Նույնիսկ եթե չունեք նյութեր կամ այլ վկաներ, կարող եք հանդես գալ որպես Ձեր իսկ վկա և ներկայացնել ցանկացած տեղեկություն, որը ցանկանում եք, որ Դատական Կատարածուն հաշվի առնի։ Վարչությունը կամ դրա ներկայացուցիչը կունենան հնարավորություն հարցաքննելու Ձեզ և Ձեր կողմից ներկայացված վկաներին։ Նույնիսկ եթե Դուք
Կարևոր․ համոզվե՛ք, որ ներկայացրել եք բոլոր այն ապացույցները, որոնք ցանկանում եք, որ Դատական Կատարածուն դիտարկի մինչև լսման ավարտը։
Բոլոր կողմերն իրենց ապացույցները ներկայացնելուց հետո Դատական Կատարածուն թույլ կտա յուրաքանչյուր կողմին ներկայացնել եզրափակիչ հայտարարություն։ Սա Ձեր հնարավորությունն է՝ ամփոփելու ձեր ապացույցները և բացատրելու, թե ինչու եք կարծում, որ Դուք պետք է հաղթեք։ Եզրափակիչ հայտարարությունների ընթացքում առաջնահերթ խոսում է Շրջանային վարչությունը, այնուհետև Դուք եք ներկայացնում ձեր եզրափակիչ հայտարարությունը։ Քանի որ լսման ժամանակ վարչությունը կրում է ապացույցների ներկայացման պատասխանատվությունը, նրան տրվում է երկրորդ հնարավորություն՝ ներկայացնելու եզրափակիչ խոսք։
Դատական Կատարածուն կարող է հավելյալ հարցեր տալ, սակայն եզրափակիչ հայտարարություններից հետո այլ ապացույցներ չեն ընդունվի։ Դատական Կատարածուն կդիտարկի ներկայացված բոլոր համապատասխան ապացույցները և գրավոր որոշում կկայացնի Ձեր գործի վերաբերյալ՝ փաստական հանգամանքների և իրավական եզրակացությունների հիման վրա։ Դատական Կատարածուն Ձեզ կտեղեկացնի որոշման ժամկետի մասին և կարող է խնդրել կողմերին պատրաստել Փաստերի և Իրավական Եզրակացությունների նախագծեր՝ սահմանված ներկայացման ամսաթվով։ Այնուհետև, Դատական Կատարածուն կհայտարարի լսման ավարտը և ազատ կարձակի կողմերին։
Արդյո՞ք կարող եմ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել Դատական Կատարածուին լսումից հետո, եթե մոռացել եմ որևէ բան։
Բոլոր ապացույցները պետք է ներկայացվեն լսման ընթացքում։ Միայն բացառիկ դեպքերում Դատական Կատարածուն թույլ կտա լսման ավարտից հետո լրացուցիչ ապացույցներ ներկայացնել։
Լսումը կլինի առկա՞ ձևաչափով, թե՞ առցանց։
Դատական Կատարածուն կխորհրդակցի կողմերի հետ՝ որոշելու համար, արդյոք լսումը կանցկացվի առկա, թե առցանց ձևաչափով։ Առցանց լսումները նախընտրելի են՝ Microsoft TEAMS հարթակի միջոցով՝ մատչելի լինելու, բիզնես գործունեություններին չմիջամտելու, ավտոկայանման վճարները բացառելու և հեշտ հասանելիություն ապահովելու համար Ձեզ, վկաների և լսմանը մասնակցող այլ կողմերի համար Լոս Անջելես Շրջանի լայնածավալ տարածքում։ Առկա լսումները սովորաբար անցկացվում են Kenneth Hahn վարչական շենքում՝ 500 West Temple Street, Los Angeles, California 90012 հասցեով, սակայն այլ վայրեր նույնպես կարող են սահմանվել Դատական Կատարածուի հայեցողությամբ՝ կողմերին նախօրոք ծանուցելով։ Բոլոր կողմերն ու վկաները պատասխանատվություն են կրում իրենց ճանապարհածախսերի և ավտոկայանման վճարների համար։
Կարո՞ղ եմ ձայնագրել լսումը։
Ոչ։ Լսումը պաշտոնապես կձայնագրվի Դատական Կատարածուի կողմից՝ TEAMS հարթակում, ձայնագրման սարքի միջոցով կամ վկայագրված ատյանական գրագրի միջոցով։ Անձնական ձայնագրող սարքերի օգտագործումն արգելված է։ OCHO-ի կողմից պահպանվող ձայնագրությունը հանդիսանում է լսման միակ պաշտոնական գրանցումը։ Դուք կարող եք պահանջել պաշտոնական ձայնագրության կամ տեսագրության պատճեն՝ դիմելով OCHO-ին։
Ի՞նչ պետք է ապացուցեմ լսման ժամանակ։
Կատարողական մարմին հանդիսացող Շրջանային վարչությունը պատասխանատու է ապացուցելու համար այն խախտումը, որի հիման վրա կիրառվել է տուգանք, կասեցում կամ այլ միջոցառում՝ ապացույցների գերակշռությամբ։ Սա նշանակում է, որ վարչությունը պետք է բավարար ապացույցներ ներկայացնի՝ համոզելու Դատական Կատարածուին, որ ավելի հավանական է (առնվազն 51%) խախտման տեղի ունենալը կամ հարկադիր միջոցառման անհրաժեշտությունը։
Միաժամանակ, Դուք պետք է պատրաստ լինեք ներկայացնելու ցանկացած ապացույց, որը հերքում է մեղադրանքները, ինչպես նաև ապացույցներ՝ Ձեր լավ վարքագծի, մեղմացնող հանգամանքների կամ բարելավման վերաբերյալ, եթե դրանք համապատասխան են։ Դուք կարող եք նաև բերել վկաներ, որոնք կարող են խոսել Ձեզ ներկայացված մեղադրանքների վերաբերյալ։
Կարո՞ղ եմ տեսնել Շրջանային վարչության իմ դեմ ներկայացրած ապացույցները։
Այո։ Շրջանային վարչությունը ձեզ կտրամադրի խախտման նկարագրություն՝ որպես ծանուցագիր կամ նամակ։ Դուք կարող եք նաև լրացուցիչ տեղեկություններ պահանջել վարչությունից, ներառյալ վկաներին կամ փաստաթղթերը՝ վարչության հետ կապ հաստատելով կամ ծանուցագրի միջոցով։
Ավելի մանրամասն տեղեկության համար՝ վկաների և փաստաթղթերի ծանուցագրով պահանջման վերաբերյալ, ինչպես նաև համապատասխան ժամկետների մասին, խնդրում ենք ուսումնասիրել OCHO-ի ձևերի բաժինը։
Ի՞նչ անել, եթե չեմ կարող մասնակցել
Եթե չեք կարող ներկա գտնվել ծանուցագրում նշված օրը և ժամին, որքան հնարավոր է շուտ կապ հաստատե՛ք OCHO-ի հետ։ Որքան շուտ ներկայացնեք հարցումը, այնքան հավանական է, որ այն կընդունվի։ Լսման հետաձգման վերաբերյալ հարցումները պետք է գրավոր ուղարկվեն OCHO-ին լսումից առնվազն երկու (2) աշխատանքային օր առաջ, եթե ուշ դիմելու համար հարգելի պատճառ չկա։
Լսման հետաձգման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության համար՝ ուսումնասիրեք OCHO-ի ձևերի բաժինը։ Կարող եք օգտվել տրամադրված ձևից, բայց դա պարտադիր չէ։
Ի՞նչ կլինի, եթե չներկայանամ լսմանը։
Եթե Դուք պահանջել եք լսում, բայց չեք ներկայանում, Շրջանային վարչությունը կարող է շարունակել վարույթը ձեր դեմ։ Լսմանը չներկայանալը կարող է հանգեցնել վարչության օգտին որոշման կամ գնահատվել որպես Ձեր կողմից լսման պահանջի չեղարկում։
Ի՞նչ անել, եթե թարգմանչի կարիք ունեմ։
Եթե Դուք կամ վկան ամերիկյան ժեստերի լեզվի կամ խոսվող լեզվի թարգմանչի կարիք ունի, անհապաղ կապ հաստատե՛ք OCHO-ի հետ՝ հավաստագրված թարգմանչի ապահովման համար։ Սովորաբար ընդունված չէ, եթե ընկեր կամ ազգական է թարգմանում։ OCHO-ն կաշխատի Դատական Կատարածուի հետ, որպեսզի ապահովի պահանջված լեզվական աջակցությունը և կտեղեկացնի բոլոր կողմերին դիմումի արդյունքների մասին և արդյոք կիրառվեւմ է լսման հետաձգում կամ վայրի/հարթակի փոփոխություն։
Լեզվական աջակցության հարցման վերաբերյալ մանրամասների համար այցելեք OCHO-ի ձևերի բաժինը։ Լեզվական աջակցության համար կարող եք օգտվել առաջարկվող ձևից, բայց պարտադիր չէ։
Լսման վայրը մատչելի՞ է: լինելու հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Այո։ Լսման վայրերը մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ թե՛ առկա, թե՛ վիրտուալ ձևաչափով։ Այնուամենայնիվ, խնդրում ենք նախապես կապ հաստատել OCHO-ի հետ՝ որոշակի հարմարությունների տարբերակները հաստատելու համար։ Եթե դուք կամ լսմանը մասնակցող որևէ անձ համապատասխան հարմարեցման կարիք ունի, որքան հնարավոր է շուտ կապ հաստատե՛ք OCHO-ի հետ՝ համապատասխան միջոցները կիրառեու համար։
Հարմարեցման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվության համար՝ այցելե՛ք OCHO-ի ձևերի բաժին։ Կարող եք օգտվել հարմարությունների համար
Ի՞նչ անել, եթե համաձայն չեմ Դատական Կատարածուի որոշման հետ։
Եթե Դատական Կատարածուն կայացնում է որոշում, որի հետ համաձայն չեք, Դուք ունեք հետևյալ տարբերակները․ (ա) ընդունել որոշումը, (բ) դիմել Դատական Կատարածուին՝ խնդրելով վերանայել և վերաքննել որոշումը, եթե կարծում եք, որ նա գործել է փաստական կամ իրավական սխալ (OCHO-ի ձևերի բաժին), կամ (գ) բողոքարկել Դատական Կատարածուի որոշումը Գերագույն Դատարան՝ ներկայացնելով մանդատի գրություն (writ of mandate): Մանդատի գրություն ներկայացնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար այցելե՛ք Գերագույն Դատարանի կայքը։
Դատական Կատարածուն կտրամադրի ընդհանուր տեղեկություն որոշման վերջնականության և Լոս Անջելեսի Գերագույն Դատարան բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ։
Եթե ունեք մտահոգություններ Դատական Կատարածուի վարքագծի, ընթացակարգային արդարության կամ լսման գործընթացի որևէ այլ խնդրի վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել OCHO-ի հետ էլ․ փոստով կամ հեռախոսով՝ օգտագործելով այս էջի ստորին մասում նշված տվյալները։