ՇՐՋԱՆԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐԱԾՈՒԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Շրջանային Լսումների Դատական Կատարածուի Գրասենյակը (OCHO) ստեղծվել է Լոս Անջելեսի Շրջանային Իրավախորհրդատուի Գրասենյակի կազմում՝ համաձայն Լոս Անջելեսի Շրջանային Օրենսգրքի 2.14 գլխի՝ անկախ կերպով Լոս Անջելեսի Շրջանի իրավասության տակ գտնվող գործերի վերաբերյալ վարչական լսումներ անցկացնելու նպատակով։ Շրջանային Իրավախորհրդատուի կողմից նշանակված Դատական Կատարածուները գործում են անկախ այն մարմիններից, որոնք հանդես են գալիս OCHO-ի առաջ լսումներում, հաշտեցումներում և այլ վարչական հարցերում։

Ձեր Լսման Ուղեցեւյցը

Հայց ներկայացնելը և ամսաթիվ ընտրելը

եր լսման հայցն ու խախտումն արձանագրած շրջանային վարչությանը վճարված գումարը (կամ հաստատված ծանր պայմանների դեպքով զիջումը) ստանալուն պես, վարչության ներկայացուցիչը կկապվի OCHO-ի հետ՝ լսման ամսաթիվ սահմանելու նպատակով։ Վարչությունը և/կամ OCHO-ն կուղարկեն Ձեզ լսման ամսաթվի ծանուցում։

Լսումը

Ձեր լսման ընթացքում Դուք և Շրջանային վարչությունը կներկայացնեք ցանկացած ապացույց, վկայություններ և համապատասխան իրեղեն ապացույցներ, ներառյալ փաստաթղթեր, լուսանկարներ, ինչպես նաև աուդիո կամ վիդեոձայնագրություններ։ Դատական Կատարածուն կդիտարկի ներկայացված բոլոր համապատասխան ապացույցները և գրավոր որոշում կկայացնի Ձեր գործի վերաբերյալ՝ փաստական հանգամանքների և իրավական եզրակացությունների հիման վրա։

Լսումից հետո

Եթե Դատական Կատարածուն կայացնում է որոշում, որի հետ համաձայն չեք, Դուք ունեք հետևյալ տարբերակները․ (ա) ընդունել որոշումը, (բ) դիմել Դատական Կատարածուին՝ խնդրելով վերանայել և վերաքննել որոշումը, եթե կարծում եք, որ նա գործել է փաստական կամ իրավական սխալ, կամ (գ) բողոքարկել Դատական Կատարածուի որոշումը Գերագույն Դատարան՝ ներկայացնելով մանդատի գրություն (writ of mandate):

Վարչական լսումների ընթացակարգի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք Հաճախ Տրվող Հարցերի բաժին։

OCHO-ի ձևերը

Անհրաժեշտ է օգնությու՞ն։
Եթե ձևերը հասանելի չեն ձեր նախընտրած լեզվով, խնդրում ենք օգնության համար դիմել OCHO-ին: Կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային փոստով ocho@counsel.lacounty կամ հեռախոսով 213-972-5739.

Տեղեկություն Դատական Կատարածուի մասին

Դիտեք մեր Շրջանային Դատական Կատարածուի Տեղեկությունը

Այլ հարցեր ունե՞ք։